211652_close_icon

Հայաստանում կցուցադրվի բեռլինյան թանգարանների հավաքածուն

views-count298 դիտում article-date 22:19 27-01-2026
Պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու Նախապատմության և վաղ պատմության թանգարանի միջև։ Համագործակցության համաձայնագիրը ստորագրեցին թանգարանների տնօրեններ դր․ Դավիթ Պողոսյանը և պրոֆ․ դր․ Մաթիաս Վեմհոֆը։ Հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։

Համագործակցության շրջանակում Հայաստանի Պատմության թանգարանն այս տարի կներկայացնի ցուցահանդես՝ Բեռլինի Թանգարանային կղզու թանգարանների ընտրված հավաքածուներից։ Ցուցահանդեսի թեմատիկ առանցքը նվիրված է անտիկ ժամանակաշրջանին և դրա տիեզերագիտական պատկերացումներին։ Ցուցադրվելու են Բեռլինի Թանգարանային կղզու տարբեր թանգարանների հավաքածուներից ընտրված նմուշներ, որոնք կհամադրվեն Հայաստանի Պատմության թանգարանի նպանատիպ ցուցանմուշների հետ։ Նշենք որ Թանգարանային կղզին առաջին անգամ է իր ցուցանմուշները ցուցադրում Գերմանիայից դուրս, այսպիսով որոշում է կայացվել նշել վերջինիս երկուհարյուրամյա հոբելյանը, իսկ ցուցադրման համար ընտրվել է Հայաստանի պատմության թանգարանը։

Բացի այդ, հաջորդ տարի նախատեսվում է Հայաստանի Պատմության թանգարանի հավաքածուների ցուցահանդեսի անցկացում Բեռլինում։

Համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցել է նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, ով իր խոսքում բարձր գնահատեց աննախադեպ այս համագործակցության սկիզբը և այն կարևորեց Հայաստանի և Գերմանիայի միջև ստորագրված համագործակցության ռազմավարական օրակարգի համատեքստում։

Նմանատիպ նյութեր