211652_close_icon

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

views-count1483 դիտում article-date 14:26 27-01-2026
 
ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ հունվարի 27-ից փետրվարի 1-ը

 Երևանում հունվարի 27-ի ցերեկը, 28-ին, հունվարի 29-ի ցերեկը և 30-31-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 29-ի գիշերը, փետրվարի 1-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է մառախուղ։ 

Հանրապետության տարածքում հունվարի 27-ի ցերեկը, 28-ին, հունվարի 29-ի ցերեկը և 30-31-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 29-ի գիշերը, փետրվարի 1-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ։

Հունվարի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ

Հունվարի 27-ի ցերեկը, 28-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 4-6 աստիճանով, հունվարի 28-31-ին ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Նմանատիպ նյութեր