211652_close_icon
views-count1321 դիտում article-date 13:28 27-01-2026

Իտալիան Իրանից հետ է կանչել դիվանագիտական ​​անձնակազմի մի հատվածին․ ԶԼՄ

Իտալիան որոշել է հետ կանչել Իրանից իր դիվանագիտական ​​անձնակազմի մի հատվածին, հաղորդում է Corriere della Sera թերթը՝ Իսլամական Հանրապետությունում ստեղծված իրավիճակին նվիրված ճգնաժամային կենտրոնի՝ երեկ Արտաքին գործերի նախարարությունում կայացած նիստից հետո։

Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին հրամայել է «զգալիորեն կրճատել» Թեհրանում Իտալիայի դեսպանատան անձնակազմի թիվը։

Հրատարակության տվյալներով՝ որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով՝ «սպասելով ԱՄՆ ղեկավարության հետագա գործողություններին» ։

Նմանատիպ նյութեր