211652_close_icon

2025-ին ապօրինի հատվել է 11852 ծառ. Տեսչական մարմին

views-count733 դիտում article-date 14:09 26-01-2026
2025 թվականին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերել է 1264 իրավախախտում, ապօրինի հատվել է 11852 ծառ, առգրավվել են հրացաններ, փայտանյութ և ձկնորսական ցանցեր, իսկ 284 վայրի կենդանի ստացել է պաշտպանություն կամ վերադարձվել է բնական միջավայր։

Իրականացվել է 8 ստուգում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 6 մասնաճյուղում:

Արձանագրվել են՝

1264 իրավախախտում

11852 ապօրինի հատված ծառ

4,255․2 խմ ապօրինի փայտանյութ

Կիրառվել է ՝

293 վարչական տույժ

30,300,000 դրամ տուգանք

Հաշվարկվել է՝

907,914,459 դրամ պատճառված վնաս

Վայրի կենդանիների պահման պայմանների խախտման և ապօրինի որսի 38 դեպքով հայտնաբերվել է 284 կենդանի։

Առգրավվել են՝

13 հրացան, 22 փամփուշտ, 21 լողամիջոց, 248 ձկնորսական ցանց, 4 ինքնաշեն մետաղական օղակ։

Անազատության մեջ պահվող ՀՀ կարմիրգրքյան 7 կենդանի՝ 6 անդրկովկասյան գորշ արջ, 1 բեզոարյան այծ տեղափոխվել է կենդանիների համար առավել բարենպաստ պայմաններ ապահովող ապաստարան և կացարան։

Անազատության մեջ պահվող 3 կենդանի՝ 1 գայլ, 1 բվիկ, 1 ճուռակ վերադարձվել է վայրի բնություն։

Քաղաքացիների կողմից հայտնաբերված ՀՀ կարմիրգրքյան 2 թռչուն՝ 1 սապսան, 1 մեծ ենթարծիվ տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի։

Նմանատիպ նյութեր