211652_close_icon
views-count1810 դիտում article-date 21:55 25-01-2026

Սոչիում տեղի է ունեցել «Մենք Էջմիածնի հետ ենք» կարգախոսով հանրահավաք

Սոչիում տեղի է ունեցել «Մենք Էջմիածնի հետ ենք» կարգախոսով զանգվածային հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու, հաղորդում է Kub Mash տելեգրամյան ալիքը։

«Մեկուկես հազարից ավելի մարդ է հավաքվել Ադլերի «Սուրբ Սարգիս» հայկական եկեղեցու մոտ և համերաշխ վանկարկել․ «Ոչ պառակտմանը», «Եկեղեցու միասնությունը  ժողովրդի միասնությունն է», «Եկեղեցին և ժողովուրդը միասնական են», «Մեր Կաթողիկոսը Գարեգին Բ-ն է»։

Ակցիային միացել են «Նոյի ժառանգներ», «Խաչակիր ազատագրական շարժում» և «Կուբանի հայերի միություն» հասարակական շարժումները,- գրում է ալիքը։

Նմանատիպ նյութեր