211652_close_icon

Ռուսաստանի մի քանի քաղաքից ինքնաթիռները ուշացումով կժամանեն Երևան

views-count1297 դիտում article-date 12:46 25-01-2026
Ռուսաստանի 4 քաղաքից Երևան մեկնած ինքնաթիռները «Զվարթնոց» օդանավակայան կհասնեն ուշացումով։ Այս մասին են վկայում օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալները։

Ուշանում են 2-ական ինքնաթիռներ Միներալնիե Վոդիից («Azimuth» և «S7» ավիաընկերություններ) և Կրասնոդարից։

Ուշացումով տեղ կհասնեն նաև Կազանից («Red Wings» ավիաընկերություն) և Մոսկվայից («Fly One» ավիաընկերություն) Երևան մեկնած ինքնաթիռները։

 

Նմանատիպ նյութեր