211652_close_icon

ՀՀ 5 քաղաքներում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

views-count832 դիտում article-date 09:10 24-01-2026
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունվարի 10-16-ը (2026թ․)
 
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
 
Վանաձոր քաղաքում՝
 
-Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունվարի 16-ին,
-Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել,
-Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։
 
Ալավերդի քաղաքում՝
 
-Սայաթ-Նովա փողոց՝ հունվարի 10-11-ը և 16-ին,
-Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ հունվարի 14-ին և 16-ին,
-Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։
 
Արարատ քաղաքում՝ հունվարի 11-ին, 13-ին և 15-16-ը։
Գյումրի քաղաքում՝ հունվարի 13-ին և 15-16-ը։
Հրազդան քաղաքում՝ հունվարի 12-ին։

Նմանատիպ նյութեր