Սյունիքում բքի պայմաններում պարեկները ոչ միայն վարորդների, այլև ճանշինականների անվտանգությունն էին պահում. վերջինները ճանապարհները մաքրում էին անգամ բքի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Վերջին օրերին հանրապետությունում տեղացած առատ ձյունն ու բուքը դժվարություններ են առաջացրել ոչ միայն վարորդների, այլ նաև նշված մարզերում ծառայություն կատարող ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության ծառայողների համար։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ բուքը դժվարանցանելի է դարձրել Սյունիքի մարզի որոշ ճանապարհներ, այդ թվում՝ Սիսիան-Գորիս-Կապան, ու ճանապարհներն սպասարկող ընկերությունները «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների հետ անգամ բքին չեն դադարեցրել աշխատանքները։
Նշված ճանապարհներն սպասարկող ճանշինականներին մեծ օգնություն են ցուցաբերել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի և վաշտերից մեկի հրամանատար Ազատ Թադևոսյանի գլխավորությամբ։
Անգամ որոշ ճանապարհահատվածներում բուքն այնքան ուժգին է եղել, որ պարեկների գլխարկները տարել է։
Ճանշինականների կողմից ճանապարհները մաքրելուց հետո բուքը նորից որոշ հատվածներում իր սև գործն է արել, բայց դա չի խանգարել, որ ճանշինի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները նորից հեռացնեն ձյունն ու մերկասառույցը։
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ ճանապարհների բքառատ ու անանցանելի հատվածներում որպեսզի ճանշինի տեխնիկան առանց խոչընդոտի աշխատի, պարեկները ուղեկցում էին նրանց։
Այսօր՝ հունվարի 25-ին, արդեն Սյունիքի մարզի գրեթե բոլոր գլխավոր ճանապարհներն անցանելի են, ու եթե բուք չլինի, բեռնատարների տեղաշարժը նույնպես կթույլատրվի դեպի Երևան։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունվարի 24-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի և 2-րդ վաշտի հրամանատար Ազատ Թադևոսյանի գլխավորությամբ, շարունակել են ուժեղացված ծառայությունը Սյունիքի մարզում։
Ուժեղ բքի պատճառով Շինուհայր խաչմերուկից դեպի Կապան ավտոճանապարհին բեռնատարների շարժը, ելնելով վարորդների անվտանգությունից, ժամանակավորապես դադարեցվել էր։
Ճանապարհը սպասարկող Գորիսի ճանշինը արդեն 2 օր հսկայածավալ աշխատանքներ էր իրականացնում, ինչի արդյունքում ճանապարհները հիմնականում անցանելի էին։
Սակայն որոշ հատվածներում ճանապարհը մաքրելուց հետո բուքը իր «սև գործն» էր անում՝ ձյունը կրկին բերում ու լցնում էր մաքրված ճանապարհների վրա։
Ճանշինի տեխնիկային ուղեկցում էին պարեկները, որպեսզի որոշ «վայ» վարորդներ, հիմնականում՝ իրանցիներ, չփորձեին բեռնատարները կայանել, չերթևեկեին հանդիպակաց գոտիով և խցանումներ չառաջանային։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։