211652_close_icon
views-count1828 դիտում article-date 20:00 22-01-2026

Պորտուգալիայում հրկիզել են Կրիշտիանու Ռոնալդուի արձանը

Պորտուգալական Մադեյրա կղզու Ֆունշալ քաղաքում անհայտ անձը հրկիզել է աշխարհահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի արձանը։

Ինչպես հաղորդում է Correio da Manha-ն, դեպքը տեղի է ունեցել մարզիկի անունը կրող թանգարանի հարևանությամբ։ Տղամարդը սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես է նա դյուրավառ հեղուկ լցնում արձանի վրա և այրում այն։ Իրավապահ մարմինները զբաղվում են նրա ինքնությունը պարզելով։

Նմանատիպ նյութեր