Հնդկաստանում տեղադրել են Կրիշտիանու Ռոնալդուի արձանը, որը մեծ դժգոհություն է առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հնդկաստանի Գոհա նահանգում տեղադրել են Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի արձանը: 410 կգ քաշով ոսկեզօծ քանդակը տեղադրվել է նահանգի Կալանգուտ քաղաքում: Արձանի արժեքը կազմել է 1,2 մլն հնդկական ռուփի (ավելի քան 16 հազ. դոլար):
Հնդկաստանում առաջին անգամ է տեղադրվում Ռոնալդու արձանը: Մենք այն տեղադրել ենք՝ ֆուտբոլի հանդեպ սիրուց և երիտասարդության խնդրանքով, որպեսզի նրան ոգեշնչենք նոր նվաճումների հասնել այս մարզաձևում», իր թվիթերում գրել է Գոայի գիտության նախարար Մայքլ Լոբոն:
Սակայն արձանի տեղադրումը միաժամանակ մեծ դժգոհություններ է առաջացրել Գոայում, որը մինչև 1961 թվականը պորտուգալական գաղութ էր հանդիսանում: Արձանի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ակտիվիստները սև դրոշներով բողոքի ակցիա են անցկացրել: Նրանց կարծիքով, արձանը հիասթափեցնում է և վիրավորում Գոայի ազատության համար պայքարած մարդկանց: