Վանդալները Պորտուգալիայում Ռոնալդուի արձանի վրա գրել են «Մեսի»
Անհայտ վանդալները պղծել են «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի արձանը, որը տեղադրված է նրա Պորտուգալիայի իր հայրենի Ֆունշալ քաղաքում:
Այն բանից հետո, երբ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ստացավ իր 5-րդ «Ոսկե գնդակը», արձանի թիկունքին չարագործները գրել են «Մեսիի 10», իսկ ամբողջ կոթողի վրա կարմիր ներկ թափել:
Նշենք, որ Ռոնալդուի արձանը Ֆունշալում բացվել է 2014թ. դեկտեմբերի 21-ին` աշխարհի ակումբային առաջնությունում «Ռեալի» հաղթանակից հետո: