Սաստիկ բքի պատճառով Նորավանից մինչեւ Գորիս եւ Տաթեւ ճանապարհները փակ են բոլոր տեսակի մեքենաների համար
Հունվարի 22-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով՝ Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ մարդատար մեքենաների երթևեկությունը թույլատրվում միայն Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհով։
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ մարդատար մեքենաների երթևեկությունը թույլատրվում միայն Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհով։


