211652_close_icon
views-count110457 դիտում article-date 18:48 05-07-2024

Հերթական ողբերգшկшն դեպքը՝ Երևանում կառուցվող էլիտար շենքում․ վերամբարձ կռունկը պոկվել է․ կռունկավարը տեղում մшհшցել է․ ժամանել են Էրեբունու ոստիկանապետն ու քննչականի պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հուլիսի 5-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում` կառուցվող էլիտար շենքի բակում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտա 9/2 հասցեում ժողովրդին հայտնի խորհրդային տարիներից «Ձյունիկ սառնարան» անունը ստացած տարածքում կառուցվող էլիտար շենքի բակում վերամբարձ կռունկը պոկվել և ընկել է, ինչի հետևանքով կռունկավարը տեղում մահացել է։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության  Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Սարգսյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը։

Դեպքի մասին ոստիկանության էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է  քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեղում ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի գլխավորությամբ պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 69-ամյա Հայկ Արմենակյանն էր, և վերամբարձ կռունկով աշխատանքներ կատարելու ժամանակ կռունկը պոկվել և ընկել է, ինչի հետևանքով էլ նա մահացել է։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 154+
154+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր