ԱԺ-ն ընդունել է կացության կարգավիճակների թվայնացման և օտարերկրացիների ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների պարտավորությունները մարելու վերաբերյալ ՆԳՆ նախագծերը
Ազգային ժողովը քննարկել և ընդունել է Ներքին գործերի նախարարության ներկայացրած մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, գրում էր aravot.am-ը։
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի ներկայացրած ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծով ամրագրվում են ընթացակարգերը, որոնց համաձայն Հայաստանի և Վրաստանի պետական լիազոր մարմինները կարող են նման անձանց վերաբերյալ տեղեկատվություն փոխանակել։ Սահմանվում են այն փաստաթղթերը, որոնց միջոցով ճշտվում է անձի քաղաքացիությունը, ինչպես նաև այն հաղորդակցության ուղիները, որոնց միջոցով հաստատվում է, որ անձը կարող է մյուս կողմից հետ ընդունվել:
Հիշեցնենք՝ համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հուլիսի 21-ին Թբիլիսիում․ վերաբերում է երկու պետությունների տարածքում առանց օրինական հիմքերի գտնվող քաղաքացիներին: ՆԳ նախարարի տեղակալի խոսքով՝ համաձայնագրի նպատակն անօրինական միգրացիայի կանխարգելումն ու զսպումն է, համագործակցության հաստատումը, ինչը կնպաստի երկու երկրների միջև միգրացիայի ոլորտում արդյունավետ համագործակցության զարգացմանը:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում