Լուկաշենկոն ստորագրել է փաստաթուղթ՝ Թրամփի առաջարկած «Խաղաղության խորհրդին» միանալու վերաբերյալ
Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ստորագրել է փաստաթուղթ՝ Թրամփի առաջարկած «Խաղաղության խորհրդին» միանալու վերաբերյալ, հաղորդում է BelTA-ն։
«Ես հիացած եմ այն փաստով, որ այս «Խաղաղության խորհուրդը», նրա գործողություններն ու հնարավորությունները կարող են ընդլայնվել աշխարհի այլ մասերում։ Նախևառաջ, գուցե մենք կարողանանք օգնել Ուկրաինային, մոտեցնել խաղաղությունը և ազդել ուկրաինական ղեկավարության վրա։ Ահա թե ինչն է ինձ ամենաշատը գրավում, այլ ոչ թե Ղազային էականորեն օգնելու գաղափարը։ Ես գիտեմ իմ և Բելառուսի հնարավորությունները», - նշել է Լուկաշենկոն։
Նախագահը հերքել է այն լուրերը, որ Խաղաղության խորհրդին միանալու համար պետք է 1 միլիարդ դոլար նվիրաբերել, դրանք որակելով՝ սուտ։