211652_close_icon

Զգուշացում. Պաշտպանեք Ձեր WhatsApp-ի հաշվիվները

views-count685 դիտում article-date 13:55 20-01-2026
Վերջին օրերին ՀՀ-ում կրկին նկատվում է WhatsApp հավելվածի հաշիվների զանգվածային «գողություն», որի դեպքում հանցագործներին անհրաժեշտ չէ, որ դուք սեղմեք որևէ հղման կամ նրանց փոխանցեք SMS հաղորդագրության միջոցով ստացած կոդը։  Այս մասին հայտնում է ՆԳՆ կիբեռոստիկանությունը։

Տեխնիկական «լեզվով» ասված՝ հանցագործները կարողանում են թիրախավորել  բջջային ցանցերի SS7 պրոտոկոլը (շատ պարզ՝ բջջային օպերատորների միջև գործող «փոստային ծառայությունը»)  և որսալ միջազգային բջջային ընկերությունից ուղարկված SMS հաղորդագրությունները: 

Ինչպե՞ս պաշտպանվել

Միակ և ամենաարդյունավետ միջոցը Երկփուլանի անվտանգության (Two-step verification) միացումն է։ Նույնիսկ եթե հանցագործներին հաջողվի մուտք գործել ձեր հաշիվ, նրանք չեն կարողանա օգտագործել այն առանց ձեր սահմանած PIN կոդի։

Ինչպե՞ս միացնել. 

1. Բացեք WhatsApp-ը և գնացեք Settings (Կարգավորումներ)
2. Ընտրեք Account (Հաշիվ) բաժինը
3. Սեղմեք Two-step verification (Երկփուլանի ամվտանգություն)
4. Սեղմեք Turn on և սահմանեք 6 նիշանոց PIN կոդ (անպայման հիշեք այն)
5. Ավելացրեք ձեր էլեկտրոնային հասցեն՝ կոդը մոռանալու դեպքում վերականգնելու համար։

Եթե հանկարծ  WhatsApp-ից SMS-ի միջոցով ստանում եք որևէ կոդ, և ձեր հավելվածը հանկարծակի դուրս է գալիս հաշվից, անմիջապես փորձեք վերականգնել այն (կրկին Ձեր հեռախոսահամարի միջոցով փորձեք գրանցվել) և տեղեկացրեք ձեր մտերիմներին, որ ձեր անունից կարող են կեղծ հաղորդագրություններ ուղարկվել։ 

Հ.Գ. SS7 պրոտոկոլը հայկական չէ, և այստեղ խնդիրը մեր բջջային օպերատորների մեջ չէ:

Նմանատիպ նյութեր