Թիմում տիրում է հիանալի մթնոլորտ․ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» մասին
«Կրասնոդարի» կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը «Матч ТВ»-ի եթերում հայտարարել է, որ ակումբի ֆուտբոլիստները պատրաստ են առավելագույնը ներդնել ուսումնամարզական հավաքներին, որպեսզի մրցաշրջանի վերսկսումից հետո դրսևորեն իրենց լավագույն որակները։
«Կրասնոդարը» 40 միավորով գլխավորում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։ Թիմը ուսումնամարզական հավաք է անցկացնում Դուբայում (ԱՄԷ)։
«Տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերել ավելի շատ փորձ ու վստահություն, թիմում տիրում է հիանալի մթնոլորտ։ Կարծում եմ՝ ամեն ինչ դրա հետ է կապված։ Աշխատելու ենք այն ուղղությամբ, որը մեզ մոտ լավ էր ստացվում մրցաշրջանի սկզբում», — ասել է Սպերցյանը «Все на Матч!» հաղորդման եթերում։