211652_close_icon
views-count33824 դիտում article-date 20:26 09-01-2023

Գնդապետ Կամո Ցուցուլյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գասպարյանին ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Վարչախպետի մեկ այլ որոշմամբ, Կամո Ցուցուլյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ:

Ավելի վաղ Կամո Ցուցուլյանն ազատվել էր ՀՀ ոստիկանապետի տեղակալի պաշտոնից:

ԿԱՄՈ ԿՈԼՅԱՅԻ ՑՈՒՑՈՒԼՅԱՆ

Ծնվել է 1973 թ. հունվարի 2-ին, Իջևան քաղաքում:
1995 թ. ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական պետական ինստիտուտը,
2009 թ.՝ ՀՀ ոստիկանության ակադեմիան:
13.03.1996 – 06.03.1998 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում
29.12.2001 – 11.06.2003 թթ. Տավուշի մարզային ՆԳ վարչության օպերատիվ կապի և հատուկ տեխնիկայի գծով ինժեներ
11.06.2003 – 27.07.2004 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի անչափահասների գործերով խմբի տեսուչ
27.07.2004 – 21.05.2010 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր
21.05.2010 – 19.12.2011 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ
19.12.2011 – 30.12.2011 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ
30.12.2011 – 28.02.2012 թթ. գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում
28.02.2012 – 12.06.2013 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի պետ
12.06.2013 – 27.06.2013 թթ. գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում
27.06.2013 – 29.11.2013 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալ
29.11.2013 – 19.06.2020 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ
19.06.2020 - 08.05.2021 թթ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2021 թ. մայիսի 7-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին:

Պարգևատրվել է

ՀՀ Նախագահի 2016 թ. հրամանագրով` «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով, նաև ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների մեդալներով ու կրծքանշաններով:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Նմանատիպ նյութեր