211652_close_icon

Կեղծ օղիների շշալցմամբ և իրացմամբ են զբաղվել. ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք է բացահայտվել

views-count1258 դիտում article-date 13:42 19-01-2026
Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Աշտարակ քաղաքի 43-ամյա բնակիչը կեղծ օղիներ է ձեռք բերում և վաճառում: ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա կեղծ օղիները ձեռք է բերել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 23-ամյա և 48-ամյա երկու բնակիչներից: Պարզվել է նաև, որ նորխարբերդցի հայր և որդին տևական ժամանակ գյուղի 10-րդ փողոցի հասցեներից մեկում իրականացնում են կեղծ խմիչքների շշալցում և իրացնում:

«Հունվարի 14-ին 43-ամյա աշտարակցին հայտնաբերվել, ձերբակալվել և իր վարած «Միցուբիշի» մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն, որտեղ պարզվել է, որ մեքենայում կա 100 շիշ կեղծ օղի, ինչն իրացնելու նպատակով ձեռք էր բերել Նոր Խարբերդ գյուղի բնակիչներից:

Հետագա միջոցառումների արդյունքում Մասիս քաղաքի Հերացու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ՝ մարզային վարչություն են տեղափոխվել նաև Նոր Խարբերդի բնակիչները: Բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա երիտասարդը հայտնել է, որ շուրջ յոթ ամիս է՝ զբաղվում են կեղծ օղիների շշալցմամբ և իրացմամբ:

Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասվում է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր