211652_close_icon

Զառա Արամյանը վերակենդանացման բաժնում է․ դերասանուհու վիճակը ծանր է

views-count2212 դիտում article-date 22:47 16-01-2026
 Armlur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը սրտի լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով տեղափոխվել է Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Այս պահին Զառա Արամյանը գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժնում։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր։

Լրատվամիջոցը զրուցել է Զառա Արամյանի ամուսնու՝ Արտաշես Գասպարյանի հետ, ով ասել է. «Այո, Զառան շատ ծանր վիճակում է, շնչում է թթվածնի ապարատի միջոցով, լուրջ խնդիրներ կան սրտի հետ կապված։ Այս պահին մեր հույսը միայն Աստծո կամքն է, որ նա այս վիճակից կարողանա դուրս գալ»։

Նմանատիպ նյութեր