211652_close_icon

Օրվա իշխանության նպատակն է Հայոց եկեղեցին վերածել իշխանության շահերը սպասարկող մի քաղաքացիական կցակառույցի, իսկ անունն էլ դնել եկեղեցու «բարենորոգում»․ փաստաբան

views-count1003 դիտում article-date 23:20 16-01-2026
 Դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, հայցվոր Արման Սարոյանին վերականգնել է ՀԱԵ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Այս մասին գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Այո, սխալ չեք կարդում. ՔԱՂԱՔԱՑՈՒՆ՝ ՊԱՇՏՈՆՈՒՄ։ Օրվա իշխանության նպատակը հենց դա է՝ Հայոց եկեղեցին վերածել իշխանության շահերը սպասարկող մի քաղաքացիական կցակառույցի, իսկ անունն էլ դնել եկեղեցու «բարենորոգում»։

Միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունը ապօրինի դատական վեճի առարկա դարձնելը բավարար է ՀՀ աթեիստ իշխանության՝ Հայոց եկեղեցու դեմ ուղղված գործողությունների բնույթը պատկերացնելու համար, դրանում հոգևոր ոչինչ չկա։ Հաջորդը հավանաբար կարգալույց հռչակված քահանաներին սեփական հայցերի հիման վրա դատական կարգով կրկին «ձեռնադրելն» է»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր