211652_close_icon

ԲԴԽ անդամ դատավոր Էդգար Հովհաննիսյանն է կայացրել Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի վերաբերյալ որոշումը

views-count1096 դիտում article-date 23:00 16-01-2026
 Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանի որոշմամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կվերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը:

Հայցով նա դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բ կաթողիկոսի՝ հունվարի 10, 2026 թ. թիվ 02 հայրապետական տնօրինությունը՝ վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:

Դիմումն Արմավիրի դատարան մուտք է արվել հունվարի 15-ին և մակագրվել է դատավոր Էդգար Հովհաննիսյանին։

Ի դեպ հայցը եկեղեցու դեմ ներկայացրել է Գեւորգ Սրբազանն իր քաղաքացիական անունով՝ Արման Վոլոդյայի Սարոյանը։

«Եպիսկոպոսին Փաշինյանը պարտադրում է դիմել դատարան իր ավազանի անունով։ Աննախադեպ արժեզրկում եւ բարոյազրկում»,– ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նշենք, որ դատարանն իրավունք չուներ որեւէ կերպ անդրադառնալու Վեհափառ Հայրապետի որոշմանը։

Նմանատիպ նյութեր