211652_close_icon
views-count1291 դիտում article-date 17:29 16-01-2026

ՀՀ-ում որ օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերել

Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ-ում բջջային ID (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ փաստաղթղթերից որևիցե մեկը՝

ժամանակավոր կացության քարտ,
մշտական կացության քարտ,
հատուկ անձնագիր, ️
բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք։
«Տեղեկացնում ենք նաև, որ այս պահի դրությամբ նույնականացման քարտերի համար դիմողների կուտակումներ չկան մի շարք մարզերում․ քաղաքացիները կարող են այց ամրագրել նույն օրվա համար։ Երևանում թողունակությունը սահմանափակ է, և կուտակումներ առկա են դեռևս՝ պայմանավորված հայտարարագրման պահանջով։

Ղարաբաղից տեղահանված անձինք էլեկտրոնային ստորագրությունը կարող են ակտիվացնել ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր