1897 դիտում
15:48 29-01-2021
Կորոնավիրուսի դեմ պատվաստված բոլոր օտարերկրացիները կարող են մուտք գործել Վրաստան
Վրաստանի իշխանությունները փետրվարի 1-ից կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնումից հետո թույլատրում են երկիր այցելել այն բոլոր օտարերկրացիներին, որոնք կորնավիրուսի դեմ պատվաստում են ստացել ցանկացած պատվաստանյութով: Ինչպես տեղեկացնում Է «[url=https://armenpress.am/arm/news/1041813.html]Արմենպրես[/url]»-ը, հունվարի 29-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է հանրապետության Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Տուռնավան՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո:
«Սահմանին փաստաթուղթ ներկայացնելով կորոնավիրուսի դեմ ցանկացած տիպի պատվաստանյութով պատվաստման լրիվ կուրս անցնելու մասին, ինչը նշանակում Է երկու լրիվ դեղաչափ, ցանկացած երկրի քաղաքացի առանց խնդիրների կկարողանա մուտք գործել Վրաստան»,- հայտնել Է Տուռնավան:
Նմանատիպ նյութեր
1945 դիտում
15:37 16-02-2017
Օտարերկրացիները ՀՀ տարածք մուտք կգործեն ներքին անձնագրերով. Արփինե Հովհաննիսյան
2442 դիտում
11:52 17-07-2021
ՀՀ քաղաքացիները Վրաստան կարող են մուտք գործել Բագրատաշենի և Բավրայի անցակետերով՝ ժամը 10:00-20:00-ը
Այս բաժնից
988 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1003 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք