«Ֆլորենսը» փակվեց. մեթոդները չեն փոխվել. ինչից է վախենում իշխանությունը․ Oragir.News
Oragir.News-ը գրում է․ Քաղաքական անազնիվ մրցակցության ավանդույթները շարունակվում են։ Օրեր առաջ՝ հունվարի 13-ին կասեցվեց «Գոլդեն Ֆլորենս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը։
Ինչո՞ւ փակվեց Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքին պատկանող «Ֆլորենս» ռեստորանը։ Այստեղ կա՞ քաղաքական ենթատեքստ։
«Գոլդեն Ֆլորենս» ՍՊԸ-ն, ըստ մամուլի հրապարակումների՝ պատկանում է «Գոլդ Ռեստ» ընկերությանը, որի բաժնեմասի 65 տոկոսը պատկանում է նախկին վարչապետի որդուն՝ Տիգրան Կարապետյանին։ ՍԱՏՄ հայտարարության մեջ նշվում է, թե սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ են արձանագրվել ու այդ հիմքով կասեցվել է օբյեկտի գործունեությունը։ Սակայն հանրային խոսույթում շրջանառվում է վարկած, ըստ որի՝ այստեղ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին հասցեագրված քաղաքական ուղերձ կա։ Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը սպառնում է Կարեն Կարապետյանին՝ չմտնել քաղաքական մրցակցության մեջ։
Ասում են, թե Կարեն Կարապետյանը մտադիր է առաջնորդել Սամվել Կարապետյանի՝ «Մեր ձևով» շարժումը, դառնալով այդ ուժի վարչապետի թեկնածուն։ Այս պարագայում Նիկոլ Փաշինյանը կհայտնվի խոցելի իրավիճակում, քանի որ Կարեն Կարապետյանը շատ մանրամասներ գիտի 2018-ի իշխանափոխության մասին և ցանկության դեպքում կարող է ապացուցել, որ ՔՊ-ն ստում է՝ Թավշյա հեղափոխություն չի եղել, իսկ Փաշինյանը ռուսական աջակցությամբ է վարչապետ դարձել։
Փորձագետները նկատում են, որ այսպիսի խախտումների պարագայում ՍԱՏՄ-ն սովորաբար՝ ժամանակ էր տալիս տնտեսվարողին վերացնելու խախտումները։ Սակայն այս պարագայում իշխանությունները միանգամից կասեցրել են օբյեկտի ործունեությունը։ Սա ևս կասկած է հարուցում, որ այստեղ քաղաքական որոշում կա։
«Ֆլորենսի» վրա սա առաջին հարձակումը չէ։ Այն մի քանի անգամ փակվել ու կրկին բացվել է։ Վերջինը 2025-ի հուլիսին է եղել, երբ ռեստորանը մի քանի օրով փակվել է ռեստորանում խուլիգանության դեպքի արձանագրումից հետո։ Չնայած այս դեպքը ռեստորանի անձնակազմի հետ որևէ առնչություն չէր ունեցել, սակայն քննիչները մի քանի օր քննում էին, և մի քանի օր ռեստորանը փակ էր մնացել։ Այս օրերին ևս հանրության շրջանում կասկած էր շրջում, թե խուլիգանությունը սադրանք է եղել, որ ռեստորանը փակեն ու ճնշում գործադրեն նախկին վարչապետի վրա։
Հայաստանում այդպիսի ավանդույթ կա։ Իշխանությունները փորձում են ճնշել քաղաքականության հետ առնչություն ունեցող այն գործիչներին, որոնք մեծ փողեր ունեն կամ կարող են ֆինանսական մեծ միջոցներ գեներացնել։ Այսպիսով ստիպում են, որ փող ունեցողները առանձին խաղեր չտան, սպասարկեն իշխանությունների օրակարգն ու դառնան իշխանական սցենարի դերակատար։ Նախկինում այդպիսի մի քանի օրինակներ եղել են։ Իսկ ներկայում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը չի տեղավորվում Փաշինյանի սցենարում, որով ընթանալու է 2026-ի ընտրապայքարը։ Եվ ենթադրելի է, որ «Ֆլորենսը» փակելով, նախկին վարչապետին զգուշացնում են, որ չմտնի քաղաքականություն ու թույլ տա, որ Նիկոլ Փաշինյանն անխոչընդոտ վերընտրվի։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում