211652_close_icon
views-count1870 դիտում article-date 21:15 15-01-2026

Հզոր պայթյուն Ուտրեխտ քաղաքում. առնվազն մեկ մարդ վիրավորվել է

Պաշտոնյաների տվյաներով՝ հինգշաբթի Նիդեռլանդների կենտրոնական մասում գտնվող Ուտրեխտ քաղաքում տեղի է ունեցել հզոր պայթյուն և հրդեհ, որի հետևանքով վիրավորվել է առնվազն մեկ մարդ, հայտնում է ANP գործակալությունը։

Պայթյունի պատճառը և մյուս տուժածների առկայությունը դեռևս հայտնի չեն։

Իշխանությունները տեղի բնակչությանը կոչ են արել հեռու մնալ դեպքի վայրից,  դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունները։

«Հնարավոր է, որ փլատակների տակ դեռ մարդիկ լինեն»,- հանրային NOS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքապետ Շարոն Դեյքսման։

Նմանատիպ նյութեր