211652_close_icon

Հայր Ասողիկին հարցաքննել են սուրբ Գեղարդի վնասվածքի դրվագով, քննություն է իրականացվում նաեւ 16-րդ դարի Աստվածաշնչի վաճառքի դրվագով․ Aravot.am

views-count1141 դիտում article-date 19:30 14-01-2026
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների եւ արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանն այսօր վկայի կարգավիճակով հարցաքննվել է քննչական կոմիտեում:

Հարցաքննության ավարտից հետո նրա ներկայացուցիչ, փաստաբան Մարինե Ֆարմանյանը Aravot.am-ին պատմեց, որ Տեր Ասողիկը հարցաքննվել է կարգալույծ եղած, նախկին քահանաներից մեկի հաղորդման հիման վրա նախաձեռնված վարույթի շրջանակում, որը առնչվում է Սուրբ Գեղարդի վնասվելուն: -Վարույթը վերաբերում է տարիներ շարունակ ծամծմված Գեղարդի վնասվածքի հարցին, որը իրականությանը չի համապատասխանում:

Հայր Ասողիկը բազմաթիվ անգամ բացատրել ու ցուցադրել է, որ Գեղարդն անվնաս է, պահպանման լրիվ նորմալ վիճակում: Իսկ Գեղարդի վաճառքի մասին խոսակցությունն ուղղակի աբսուրդ է: Դա անառողջ մարդու մտքի արգասիք է: Իսկ նվիրաբերության մասով մի փոքր քերուկ, մի փշուրի չափ որպես մասունք, դրվել է մանրակերտի մեջ ու նվիրաբերվել Ռուսաստանի պատրիարք Ալեքսեյ 2-րդի 75 ամյակի կապակցությամբ: Եվ հանձնման պահից ի վեր՝ 2004 թվականից սկսած մինչեւ հիմա այն պահվում է Մոսկվայի պատրիարքության, Սանկտ Պետերբուրգի թեմի Սուրբ Կոնստանտին-Սուրբ Հեղինե մենաստանում: Իսկ միմյանց մասունքներ հանձնելը, նվիրաբերելը դարավոր ավանդույթ է տվյալ երկրի հայրապետը որոշում է , որ ինչ-որ մասունք պետք է նվիրաբերի եղբայրական ժողովրդի հոգեւոր առաջնորդին եւ հակառակը. քույր եկեղեցիների միջեւ կա նման ավանդույթ: Նույնիսկ նոյան տապանից են մի փոքր կտրել ու նվիրաբերել որպես մասունք:

Դա կարող է չիմանալ «Քաղաքացիական պայմանագրի» այն սատելիտները, որոնք հիմա հավատավորի դիմակը իրենց դեմքներին դրած՝ ծամածռվում են, իբրեւ թե հավատացյալ են, սուտ հավատավորի դեմքով պատարագ կոչվող պախարակների են մասնակցում, իրենք կարող է չիմանան՝ ինչ ասել է ՝դարավոր սովորույթը եկեղեցիներում. Հռոմի պապերի, հայրապետերի դարավոր սովորույթն է դա,- ասաց Մարինե Ֆարմանյանը:

Ըստ նրա՝ Մայր Աթոռի թանգարանում էլ այսօր այլ երկրներից նվիրաբերված շատ մասունքներ կան ցուցադրված. «Հիմա իրականությունից այնքան հեռանալ, ազգային ինքնասիրությունն այնքան կողքի դնել, ասել, որ մեր սրբություններից մեկը, որը մեզ 1-ին դարից է փոխանցված, վաճառվել է , սկսել այդ սրբության շուրջ այդպիսի ապականություն տարածել, թշնամուց ավելի թշնամի գործողություն է»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում 

Նմանատիպ նյութեր