ՀԾԿՀ-ն մերժել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի վարչական բողոքը
Հունվարի 14-ին կայացավ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (Հանձնաժողով) 2026 թվականի առաջին նիստը։
ՀԾԿՀ-ի փոխանցմամբ՝ նիստի օրակարգում ընդգրկված էր «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) սեպտեմբերի 30-ի նիստում վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման բողոքարկման հարցը։
Հիշեցնենք, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն 2025 թվականի սեպտեմբերի 30-ի ՀԾԿՀ նիստում ընկերությունը տուգանվել էր 10 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնների 136-րդ կետի պահանջը չպահպանելու համար, որը վերաբերում էր Ընկերության պաշտոնական կայքում հրապարակված 2025 թվականի ՀՀ Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի երաշխավորված ջրամատակարարման գրաֆիկի խախտմանը։
Հաշվի առնելով, որ Հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությունների (դիտարկումների), դրանց շրջանակում կատարված արձանագրությունների, տեսագրությունների, ինչպես նաև Ընկերության կողմից Հանձնաժողով ներկայացված գրությունների արդյունքներով փաստվել է Ընկերության կողմից նշված երաշխավորված գրաֆիկի խախտված լինելու հանգամանքը, ուստի Հանձնաժողովը միաձայն քվեարկությամբ մերժեց Ընկերության կողմից ներկայացված վարչական բողոքը՝ նախորդ որոշումը թողնելով անփոփոխ։