211652_close_icon

«Ինտերի» կիսապաշտպանը վնասվածք է ստացել

views-count1789 դիտում article-date 23:15 13-01-2026
Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն ձախ սրունքի մկանային վնասվածք է ստացել, հաղորդում է Sky Sports-ը։ 31-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի երեք շաբաթ։

Ա Սերիայում Չալհանօղլուն բաց կթողնի «Լեչեի» (հունվարի 14), «Ուդինեզեի» (հունվարի 17) եւ «Պիզայի» (հունվարի 23) դեմ, Չեմպիոնների լիգայում՝  «Արսենալի» (հունվարի 20) եւ Դորտմունդի «Բորուսիայի» (հունվարի 28) դեմ հանդիպումները։

Ընթացիկ մրցաշրջանում Չալհանօղլուն «Ինտերի» կազմում մասնակցել է 22 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Նմանատիպ նյութեր