211652_close_icon
views-count1861 դիտում article-date 21:15 13-01-2026

ՊՆ-ն հերքում է․ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ընտանիքի անդամների՝ այլ երկրի քաղաքացի լինելու տեղեկությունը անհիմն է

 ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հաղորդագրություն է տարածել․

«Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր, բանից անտեղյակ, շրջանառության մեջ են դրել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ընտանիքի անդամների՝ այլ երկրի քաղաքացի լինելու վերաբերյալ անհիմն տեղեկություններ:

Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք հանրությանն ու ԶԼՄ գործընկերներին, որ Էդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Ավելին՝ նրա որդին «Պատիվ ունեմ» ծրագրի շահառու է»:

Նմանատիպ նյութեր