211652_close_icon

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 17:00-ի դրությամբ

views-count1102 դիտում article-date 17:48 13-01-2026
Հունվարի 13-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է ՛՛Ճանապարհային դեպարտամենտ՛՛ հիմնադրամը:
 
՛՛Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Մեղրու լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Ապարանի, Արագածի, Արթիկի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
 
Արթիկի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։
 
Մեղրու լեռնանցքում և Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր