211652_close_icon

Ջրային կոմիտեն նոր գլխավոր քարտուղար ունի

views-count3685 դիտում article-date 21:09 12-01-2026
Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը տարեսկզբյան առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել և կոմիտեի աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղար Արսեն Մանուկյանին։

Ղալամքարյանը շնորհակալություն է հայտնել շուրջ հինգ ամիս գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարած Ռուզան Հարությունյանին, իսկ նորանշանակ գլխավոր քարտուղարին մաղթել է համատեղ արդյունավետ աշխատանք։

Արսեն Մանուկյանն ընդգծել է, որ Ջրային կոմիտեն ունի ռազմավարական կարևոր նշանակություն երկրի համար, եւ նշել, որ պատրաստ է իր փորձն ու գիտելիքները ծառայեցնել ջրային համակարգի արդյունավետ կառավարմանը և շարունակական բարելավմանը։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ջրային կոմիտեի 2026 թվականի չորս կիսամյակային առաջնահերթություններին, որոնց շրջանակներում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են իրենց անելիքները։

Կոմիտեի նախագահը շեշտել է, որ ընթացիկ տարում անհրաժեշտ է աշխատել բազմապատկված եռանդով։

Նմանատիպ նյութեր