211652_close_icon

«Ինտերը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը

views-count1546 դիտում article-date 21:20 12-01-2026
 Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Ինտերն» ու «Նապոլին» Միլանում ոչ-ոքի (2-2) են գրանցել։

«Ինտերից» աչքի են ընկել Ֆեդերիկո Դիմարկոն ու Հաքան Չալհանօղլուն։ Գործող չեմպիոնից դուբլ է գրանցել Աքոթ Մաքթոմինեյը` թիմին պարտությունից փրկելով 81-րդ րոպեին։

Միլանյան ակումբից 62-րդ րոպեին փոխարիման է դուրս եկել Հենրիխ Մխիթարյանը։ Հայ ֆուտբոլիստը 72-րդ րոպեին 11-մետրանոց է վաստակել, որն իրացրել է Չալհանօղլուն։

«Ինտերը» 43 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Նապոլին» 39 միավորով երրորդն է։

Նմանատիպ նյութեր