Եկեղեցին պետք է լինի այն տարածքը, որտեղ մարդիկ դադարում են լինել ընդդիմադիր կամ պռոկառավարական․ Փաշինյան
Արդյո՞ք Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին պետք է առնչություն ունենա մեր հանրային քաղաքական կյանքին, և եթե այո, ինչպիսի՞ առնչություն: Ես կարծում եմ, որ այո, պետք է ունենա առնչություն, եկեղեցին պետք է լինի այն տարածքը, որտեղ մարդիկ դադարում են լինել ընդդիմադիր կամ պռոկառավարական, որտեղ նույնիսկ ամենասուր քաղաքական հակառակորդները եկեղեցու տարածքում մի կողմ են դնում իրենց հակասությունները և կարող են կողք կողքի մասնակցել պատարագի, աղոթք հղել, հաղորդություն ընդունել: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին ֆեյսբուքյան էջում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շատ է խոսվում Հայաստանյայց առաքելայան սուրբ եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու, և հենց եկեղեցու կողմից քաղաքական գործունեություն ծավալելու անթույլատրելիության մասին: Սրա շուրջ՝ ըստ էության, Հայաստանի հանրության շրջանում կա ըմբռնում»,- նշել է նա:
Անդրադառնալով իր անձնական պատկերացման մասին՝ թե ինչպիսին պետք է լինի Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու առնչությունը՝ հանրային քաղաքական կյանքին, Փաշինյանը նշեց, որ եկեղեցու առաջնային մտահոգությունը պետք է լինի Քրիստոսի դավանած արժեքների տարածումը. «Իմ կարծիքով եկեղեցին հենց այսպիսի հանրային դերակատարում պետք է ունենա, և նրա առաջնային անելիքն ու մտահոգությունը պետք է լինի մեր փրկիչ Հիսուս Քրիստոսի վարդապետության, իրական կյանքում նրա դավանած արժեքների տարածման հարցը»: