211652_close_icon

Արփինե Սարգսյանին են ներկայացվել կատարված աշխատանքները․ նախարարը հանձնարարականներ է տվել

views-count1240 դիտում article-date 12:12 10-01-2026
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 7-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: Մասնակցում էր ՆԳ նախարարության, ենթակա ծառայությունների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Նախարարին են ներկայացվել 2025 թվականին իրականացված միջոցառումները, ձեռքբերումներն ու բացթողումները, 2026 թվականին նախատեսված առաջնահերթություններն ու կոնկրետ ուղղություններով ծրագրերը։

Նախարար Սարգսյանը հանձնարարել է ապահովել 2025 թվականին ախտորոշված խնդիրների լուծումը և 2026 թվականի առաջին կիսամյակի համար նախատեսված առաջնահերթությունների ամբողջական կատարումը՝ սահմանված ժամկետում։

Արփինե Սարգսյանը հանձնարարել է ՆԳ նախարարության շրջանակում ամբողջացնել թվայնացման քարտեզը՝ ներառելով արդեն իսկ թվայնացված և ընթացիկ թվայնացման բաղադրիչներն ու պլանները, որոնք առաջիկայում կիրականացվեն։

Տրվել են հանձնարարություններ նախարարության ենթակա բոլոր մարմիններին՝ իրենց գործառույթների շրջանակում համապատասխան ուղղություններով աշխատանքներն ապահովելու վերաբերյալ։

Ենթակա աշխատակիցների աշխատանքի իրական ծավալներին ծանոթանալու և տեղում կազմակերպչական և տեխնիկական խնդիրներն արձանագրելու նպատակով ներկայացվել է առաջարկ, որ ղեկավարներն աշխատանքային մեկ օր անցկացնեն ենթակա ծառայություններում՝ անմիջականորեն մասնակցելով ստորաբաժանումների գործառույթների իրականացմանը։

Նախարարը դրական գնահատելով առաջարկը՝ հանձնարարել է կազմակերպել համապատասխան գործընթացը ստորաբաժանումներում։

Նմանատիպ նյութեր