Հայաստանը և Ադրբեջանն առքուվաճառքի ապրանքախմբերի ցանկեր են փոխանակում, այն ուսումնասիրության փուլում է. Փաշինյան
Փոխվարչապետերի հանդիպման ժամանակ Ադրբեջանի փոխվարչապետն արտահայտել է Ադրբեջանի՝ նավթամթերք վաճառելու պատրաստակամությունը: Հայաստանի Կառավարությունը, նախնական ուսումնասիրելով դաշտը, գործարարներին, որոնք հակված չեն լինի դրանից քաղաքական ակցիա սարքել, ասել, օրինակ՝ Կառավարությունը մեզ ստիպում է Ադրբեջանից բենզին գնել, ասել ենք, որ այդպիսի հնարավորություն կա: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ դրանից հետո երկու կողմերի ընկերությունները կապ են հաստատել միմյանց հետ, եթե չի սխալվում՝ հայկական կողմից երկու ընկերություն է դիմել։
«Առաջին խմբաքանակի ներկրման ժամանակ բոյկոտի դրսևորում եղավ, որովհետև եղան ցանցեր, որոնք հրաժարվեցին վաճառել այդ բենզինը, ինչը նշանակում է, որ մեր նախնական մտահոգությունը և մտավախությունը ճիշտ էր։
Ես կարծում եմ՝ բոլորի համար հասկանալի կլինի, որ այդ շուկան և հնարավորությունը բաց է բոլորի համար, և ով ուզենա, կարող է դրանից օգտվել։ Այսինքն՝ որևէ այլ սահմանափակում չկա»,-հավելել է Փաշինյանը։
Փաշինյանն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում, թե ինչ են գնելու և ինչ են վաճառելու: Ըստ Փաշինյանի, ապրանքախմբերի ցանկերն այժմ ուսումնասիրության փուլում են: