211652_close_icon

636 քաղաքացի հետ կստանա 2025-ին Էլեկտրոմոբիլի համար վճարարած մաքսատուրքը

views-count1210 դիտում article-date 11:42 08-01-2026
Նախորդ տարի էլեկտրական մեքենա ներմուծած և մաքսազերծած 636 քաղաքացի պետությունից հետ կստանա իր վճարած մաքսատուրքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Ըստ նախարարի՝ որոշումը պայմանավորված է սահմանված քվոտաների վերաբաշխմամբ։

Պապոյանը պարզաբանել է, որ անցած տարի էլեկտրական մեքենաների ներմուծման արտոնյալ քվոտաները բաշխվել էին հետևյալ կերպ. 5000 միավոր հատկացվել էր անհատներին և ոչ դիլեր-իրավաբանական անձանց, իսկ 3000-ը՝ պաշտոնական դիլերներին։ Քանի որ դիլերներն իրենց հասանելիք քվոտայից չեն օգտագործել 636-ը, կառավարությունը որոշում է կայացրել այդ թափուր տեղերը տեղափոխել անհատների և իրավաբանական անձանց դաշտ։

Այս տրամաբանությամբ, 5001-րդ քաղաքացին, ով մոտեցել է մաքսազերծման, սակայն քվոտայի սպառված լինելու պատճառով ստիպված է եղել վճարել մաքսատուրք, այժմ հնարավորություն կստանա հետ ստանալ իր վճարած գումարը։ Գործընթացը կտարածվի հերթացուցակով նրան հաջորդող բոլոր ներմուծողների վրա՝ սկսած 5001-ից մինչև 5636-րդ քաղաքացին։

Նմանատիպ նյութեր