211652_close_icon

Հորինում եք, իբր ես հանդիպում եմ իմ ընկերոջ աղջկա հետ, բավակա՜ն է. Ալեն Սիմոնյան․Tert.am

views-count1741 դիտում article-date 18:44 07-01-2026
Ինչեր ասես, որ չեք խոսում իմ մասին՝ իբր ես երեխա ունեմ 2-3 տարեկան, բացի իմ 3 երեխաներից, իբր ես հանդիպում եմ իմ ընկերոջ աղջկա հետ, որը նույնպես իրականությանը չի համապատասխանում: Այս մասին սոցցանցերում տարածած տեսանյութում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Նոր համացանցն էի նայում, ու ինչ ստեր ու կեղծիքներ ասես իմ մասին չհանդիպեցի: Դադարեք բամբասելը, դադարեք ուրիշների կյանք մտնելը, դադարեք հնարելը և այդ հիմարություններին հավատալն ու տարածելը: Դուք չե՞ք ամաչում, ամոթ է: Ապրեք ձեր կյանքով, եթե ունեք անձնական կյանք, իսկ եթե չունեք՝ պարտադիր չէ մտնեք ուրիշների անձնական կյանք ու ստեր հորինեք, տարածեք, բավակա՜ն է, դրանով դուք ավելի շատ ձեզ եք խայտառակում»,- ասել է նա:

Տեսանյութը՝ այստեղ

Նմանատիպ նյութեր