211652_close_icon
views-count45620 դիտում article-date 14:40 27-04-2021

Ինձ ապտակողը չի ծնվել, իսկ նման կեղծ լուրեր հորինում է մեկը, ով չի մոռացել ժամանակին իր ստացած ապտակի մասին. Գևորգ Բաղդասարյան. Tert.am

Մամուլում տեղեկություններ էր պտտվում այն մասին, որ Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի ու Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանի միջև միջադեպ է գրանցվել:


Ըստ լուրերի՝ երկու դատախազներն էլ մտերիմ են գլխավոր դատախազի հետ և  «նրանք սկսել են միմյանց հասկանալ»:

Թե ինչի մասին է խոսքը կամ ինչ է ենթադրում «սկսել են իրար հասկանալ»-ը Tert.am-ը մեկնաբանություն խնդրեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի տեղակալ Գևորգ Բաղդասարյանից:

Հարցին, թե ի՞նչ միջադեպի ու ապտակի մասին է խոսքը, ինչն է դրա առիթը հանդիսացել, Բաղդասարյանը նախ հղում արեց Դատախազության պարզաբանմանը՝ նշելով, որ դա իրականությանը բացարձակ չի համապատասխանում և չէր կարող համապատասխանել:

«Ինձ համար հաճելի չէ նման ձևակերպումը, քանի որ այդ կեղծ լուրը նաև ընկերոջս հետ է կապված, բայց նման լուրեր հորինողներին հասկանալի ձևով ասեմ՝ ինձ ապատակողը չի ծնվել: Ավելին, գիտեմ, թե կեղծիքն ովքեր են հորինել, ֆեյսբուքում որտեղից ինչ լկտի սուտ են վերցրել, դրան ինչ ավելացրել։ Կասեմ ընդամենը, որ նման «լակոտության» դիմողներն, ակնհայտորեն իրենց ստացած ապտակը դեռ չեն մոռացել ու չեն էլ մոռանալու»,-ասաց Գևորգ Բաղդասարյանը:

Հարցին,թե իսկ ինչ հարաբերություններ ունի Սևակ Հովհաննիսյանի հետ, կամ արդյոք որևէ կոնֆլիկտ գրանցվել է նրանց միջև, Գևորգ Բաղդասարյանն ասաց.«Ես հրաշալի հարաբերություններ ունեմ, մենք ընկերներ ենք, երբեք վեճեր չենք ունեցել, որովհետև մեր կարծիքները միմյանց համար կես բառից հասկանալի ու ընդունելի են»:

Հարցին,թե այդ դեպքում ինչպես ու ինչո՞ւ են այդ լուրերը տարածվում, գլխավոր դատախազի տեղակալն ասաց.«Ես այդ ամբողջ շղթան գիտեմ, թե ո՞վ , ո՞նց, ինչո՞ւ ու ինչ Է հորինում, գրում, մեկնաբանում ու դարձնում իբր լուր՝ այդ կերպ նպատակ հետապնդելով վնասել նաև Դատախազության վարկանիշը, ապտակ ստացածի մեկն է»:

Նմանատիպ նյութեր