32569 դիտում
11:41 29-10-2015
Արտակարգ իրավիճակ Երևանի քաղաքապետարանի դիմաց. բնակիչները նշում էին. «Բավակա՛ն է մեզ խաբեք, մի քիչ մարդ եղեք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Երևանի քաղաքապետարանի դիմաց են հավաքվել Նորագավիթ և Հաղթանակ թաղամասերի մի խումբ բնակիչներ, ովքեր սեփականության իրավունքով իրենց պատկանող գյուղատնտեսական նշանակության վարելահող կոչվող հողամասերում երկար տարիներ աշխատանքներ են կատարել, որոնք, ըստ իրենց, օրինական ճանապարհով հատկացվել են 1992 թվականի հունիսից:
Քաղաքացիներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ իրենք հավաքվել են քաղաքապետարանի մոտ, քանի որ ցանկանում են պետական գրանցում, սակայն, ըստ իրենց, քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների աշխատակիցներն ամեն անգամ արհեստական խոչընդոտներ են ստեղծում իրենց համար այն դեպքում, երբ, ըստ քաղաքացիների հայտարարության և նրանց շահերը պաշտպանող փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանի, գրեթե բոլորն ունեն դատարանի որոշումը, որ իրենք ճիշտ են:
Այսօր քաղաքացիներին բակում նախ լսեց իրավաբանական վարչության պաշտոնյան, որից հետո քաղաքացիները և նրանց շահերը պաշտանող փաստաբանը զրույց ունեցան քաղաքապետարանի քաղաքացիների ընդունելության բաժնում, որտեղից դուրս գալուց հետո փաստաբանը հայտարարեց, որ քաղաքապետարանը հայտարարել է, որ հինգշաբթի օրը կպատասխանի նրանց հուզող խնդրին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «Տարիներով մշակել ենք այդ քարքարոտ ու ամայի տարածքները, սարքել ենք բերրի տարածքներ: Էդտեղից մեր երեխաները բանակ են գնացել, եկել ու ոչ մի անգամ խնդիրներ չենք ունեցել, սակայն մի օր չգիտես ում կարճ խելքով որոշվեց, որ մենք ապօրինի ենք այդտեղ: Եթե մեր հարցերը դրական չլուծվեն, ապա այլ ելք չկա՝ ընտանիքներով հայտնվելու ենք բաց երկնքի տակ»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2146 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)