211652_close_icon

Նիկոլ Փաշինյանը կնոջ և ՔՊ-ականների հետ պատարագի է մասնակցում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ներկա է նաև նախագահը

views-count1495 դիտում article-date 12:04 06-01-2026
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբծննդյան պատարագին այսօր մասնակցում է ՔՊ-ական ամբողջ վերնախավը։

Պատարագը մատուցվում է եկեղեցու հոգևոր տեսուչ, կաթողիկոսի հեռացման արշավին միացած եպիսկոպոսներից Անուշավան Ժամկոչյանի գլխավորությամբ։

Եկեղեցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը, Փաշինյանի խորհրդական Լիլիթ Մակունցը, պատգամավորներ և ուրիշներ։

Եկեղեցում մեծ թվով պետական պահպանության ծառայության աշխատակիցներ են։

 

Նմանատիպ նյութեր