211652_close_icon

Արդարը պիտի ուրախանա Տիրոջով՝ հույսը դնելով նրա վրա. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծնունդը

views-count1753 դիտում article-date 17:41 05-01-2026
Սիրելի ժողովորդ, Սուրբ ծննդյան ճրագալույց է, և ես ցանկանում եմ բոլորիդ Սուրբ Ծնունդը շնորհավորել Սաղմոսով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ ԾԾնդի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել․

«Սաղմոս 63: Զրպարտողների պատիժը

Աստված, երբ աղաչեմ քեզ՝ աղոթքս լսիր, թշնամու սարսափից փրկիր ինձ, թաքցրու ինձ չարագործների ամբոխից և անօրինություն գործողների բազմությունից: Նրանք սուսերի պես սրեցին իրենց լեզուները և իրենց աղեղները լարեցին դառն գործի համար՝ որպեսզի գաղտագողի նետահարեն սրտով շիտակներին, հանկարծակի նետահարեն նրանց՝ առանց երկյուղի: Նրանք զորացան իրենց չարախոսությամբ, մտածեցին իմ դեմ որոգայթ լարել, և ասացին՝ Տերը դա չի տեսնի, անօրինություն փնտրեցին, հոգնեցին փնտրելուց և քննելուց: Թող մարդ մերձենա իր սրտի խորությամբ և Աստված թող բարձր լինի: Մանուկների նետարձակումները խոսեցին նրանց, նրանց լեզուները տկարացան, և բոլոր նրանց տեսնողները պիտի խռովվեն: Բոլոր մարդիկ վախեցան և պատմեցին Աստծու գործերը և հասու դարձան նրա արածներին: Արդարը պիտի ուրախանա Տիրոջով՝ հույսը դնելով նրա վրա, սրտով շիտակ բոլոր մարդիկ պիտի պարծենան նրանով:

Քրիոստոս Ծնավ և Հայտնեցավ

Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս»:
 

Նմանատիպ նյութեր