1250 դիտում
12:15 21-12-2022
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան տարեդարձը, Սուրբ Ծնունդը և Ամանորը
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Ուղերձում նշված է.
«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել,
Ձեզ եմ հղում իմ ամենաանկեղծ և ամենաջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ։
Թույլ տվեք հայ ժողովրդի և անձամբ իմ անունից մաղթել Ձեզ անկոտրում կամք ու անսպառ եռանդ՝ ֆրանսիացի ժողովրդին առաջնորդելու և նորանոր հաջողություններ ու մեծ նվաճումներ ձեռք բերելու համար։
Հավատացած եղեք, որ համաշխարհային մարտահրավերներով լի այս բարդ ժամանակահատվածում Հայաստանն աջակցում է միջազգային խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Ձեր բարձր առաքելությանը։ Հայ ժողովուրդը կիսում է բարեկամ Ֆրանսիայի հետ մեզ միավորող ժողովրդավարության, հիմնարար ազատությունների և քաղաքակրթական բարձրագույն արժեքները։
Պարոն նախագահ, օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև շնորհավորել Ձեզ Սուրբ ծննդյան և Ամանորի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն Ձեր բոլոր նախաձեռնություններում։
Հուսով եմ, որ հայ և ֆրանսիացի բարեկամ ժողովուրդների համար գալիք տարին կլինի լեցուն խաղաղությամբ ու նոր ձեռքբերումներով՝ ի նպաստ մեր երկրների առանձնահատուկ գործակցության խորացման և մեր ժողովուրդների անսասան բարեկամության ամրապնդման։
Ընդունեք խնդրեմ, պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը։
Բարեկամաբար՝ Նիկոլ Փաշինյան»:

Նմանատիպ նյութեր
3322 դիտում
19:06 05-01-2022
Քրիստոս Ծնավ և Յայտնեցավ. Նիկոլ Փաշինյանը սաղմոսով է շնորհավորել Սուրբ ծնունդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1474 դիտում
18:44 05-01-2024
Նիկոլ Փաշինյանը Սուրբ Ծնունդը կրկին շնորհավորել է Սաղմոսով
Այս բաժնից
1672 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1525 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան