211652_close_icon

Քայլ ձիով ընդդիմության դեմ․ ինչ է նշանակում Սամվել Կարապետյանի տնային կալանքը․ Էդմոն Մարուքյան

views-count5512 դիտում article-date 20:44 04-01-2026
 ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել յութուբյան իր ալիքում՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի տնային կալանքին․

«Քայլ ձիով ընդդիմության դեմ․ ինչ է նշանակում Սամվել Կարապետյանի տնային կալանքը

Թողարկման ընթացքում վերլուծել եմ իշխանության մանիպուլատիվ #քաղաքական գործիքակազմը։ Մեկնաբանել եմ Սամվել #Կարապետյան ի խափանման միջոցի փոփոխությունը՝ որպես հաշվարկված քաղաքական քայլ և դրա ենթատեքստը։

Իշխանությունը փորձում է այս մեխանիզմներով վերահսկելի դարձնել ընտրազանգվածի վարքագիծը․ մի կողմից՝ նվազեցնում է եկեղեցու ազդեցությունը՝ զուգահեռաբար ճնշումների տակ պահելով հոգևորականներին, մյուս կողմից՝ ձգտում է կառավարելի դարձնել «#Մերձևով» շարժման ընտրական ձայները։

Այսպիսով  անհրաժեշտ է չտրվել այս մանիպուլացիաներին և սթափ, ռիսկերի վրա հիմնված գնահատական տալ իշխանության իրական խաղին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր