«Շուտով»․ Սպիտակ տան աշխատակցի կինը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը ներկված ԱՄՆ դրոշի գույներով
Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերի կինը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը, որը ներկված է ԱՄՆ դրոշի գույներով։ Այս մասին տեղեկանում ենք նրա X-ի հրապարակումից։
Քեյթի Միլլերի թվիթը դիտվել է ավելի քան 8 միլիոն անգամ։
ԱՄՆ-ում Դանիայի դեսպանն արդեն պատասխանել է՝ ընդգծելով, որ Վաշինգտոնն ու Կոպենհագենը մտերիմ դաշնակիցներ են, և որ Դանիան ակնկալում է, որ իր տարածքային ամբողջականությունը հարգվի։
Թրամփն ավելի վաղ խոսել էր Գրենլանդիան և Կանադան Միացյալ Նահանգներին միացնելու իր ցանկության մասին։