Աբովյան քաղաքում Աբովյանի ցուցանակը ներկված է ոչ թե հայոց եռագույնի գույներով, այլ անհայտ երկրի. ի՞նչ է մտածում Կոտայքի մարզպետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Հայաստանի խորհրդանիշներից դրոշի գույները եռագույնն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն։ Մինչդեռ Նոր Հաճն քաղաքից դեպի Աբովյան քաղաք մտնող ճանապարհահատվածին տեղադրված՝ Աբովյան անունը ազդարարող ցուցանակը մի պահ կարող է քեզ մոլորեցնել, որ դու գտնվում ես անհայտ երկրում։
Այսօր՝ մարտի 2-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը այն է, որ հայոց եռագույնի գույները «աղավաղված են» են, նարնջագույնի փոխարեն դեղին է։ Ստացվում է, որ մեր դրոշը ոչ թե կարմիր, կապույտ, նարնջագույնն է, այլ՝ կարմիր, կապույտ, դեղին։
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շատ հաճախ է այս հատվածով երթևեկում, արդյո՞ք նկատել է այս լուրջ թերությունը, չգիտենք, բայց որ պետք է շատ արագ կարգավորվի, ակնհայտ է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի