Ռեջեփ Էրդողանն ու Դոնալդ Թրամփը կքննարկեն ուկրաինական հակամարտության կարգավորումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հունվարի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի հակամարտության կարգավորումը։
«Ես շարունակում եմ կապեր պահպանել և՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, և՛ Թրամփի հետ։ «Կամքի կոալիցիայի» գագաթնաժողովը տեղի կունենա Փարիզում երկուշաբթի օրը, և իմ անունից կմասնակցի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Ես կրկին կխոսեմ Թրամփի հետ երկուշաբթի երեկոյան, մենք կքննարկենք Ուկրաինայի կարգավորման և պաղեստինյան կարգավորման հարցերը»,- լրագրողներին ասել է Էրդողանը ուրբաթօրյա աղոթքից հետո։
Թուրքիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների հարթակ տրամադրելու իրենց պատրաստակամության մասին և հույս են հայտնել Ուկրաինայի հարցով առաջնորդների հանդիպման վերաբերյալ։