211652_close_icon

Վրաստանում հունվարի 1-ից կարգելվի միկրոավտոբուսներով երկար տարածությունների ուղևորափոխադրումը

views-count12499 դիտում article-date 19:58 31-12-2025
2026 թվականի հունվարի 1-ից հեռու տարածություններ միկրոավտոբուսներով ուղևորների փոխադրումն այլևս հնարավոր չի լինի, ասված է Վրաստանի «Ավտոկայանի և ավտոկայանատեղիի գործառնման կանոնի և պայմանների մասին» տեխնիկական կանոնակարգում, գրում է aliq.ge-ն:

«Քաղաքների (Թբիլիսի, Քութաիսի, Բաթումի, Զուգդիդի, Թելավի) և նաև 150 կիլոմետրից ավելի տարածությամբ հեռու՝ Վրաստանում գտնվող համապատասխան բնակավայրերի (քաղաք, գյուղ, ավան) միջև երկրի ներքին կանոնավոր ուղևորափոխադրման ժամանակ միայն III դասի, ոչ պակաս քան 35 նստատեղ ունեցող (բացի վարորդի տեղից) M3 կատեգորիայի և մինիմում «EURO IV անվտանգ կատեգորիայի» ավտոբուս, որի թողարկման ամսաթվից անցել է 20 տարուց ոչ ավելի», — կարդում ենք կանոնակարգում։

Հիշեցնենք, որ միջքաղաքային փոխադրումների հետ կապված մի քանի նոր կանոնակարգ հաստատվել է 2024 թվականի ընթացքում, և գործարկումը փուլ առ փուլ 2025 թվականից էր պլանավորված։ Կարգավորումների մեջ էր փոփոխությունը, որի համաձայն 2025 թվականի հունիսի 1-ից միջքաղաքային փոխադրումը հեռու տարածությունների վրա միկրոավտոբուսներով այլևս չի իրականացվի։ Սակայն, 2025 թվականի մայիսի 30-ի որոշմամբ, այս սահմանափակման գործարկումը մինչև 2026 թվականի հունվարի 1-ը հետաձգվեց։

Այն ժամանակ Ցամաքային տրանսպորտի գործակալությունում պարզաբանեցին, որ հեռու տարածություններ ուղևորների փոխադրման բարեփոխման հետաձգումը կապված էր փոխադրողների համար ավտոպարկի թարմացման համար անհրաժեշտ ժամանակ տրամադրելու հետ։

Նմանատիպ նյութեր