211652_close_icon

Համատեղ աշխատանքով հնարավոր կլինի ամրապնդել հանրային վստահությունը. ՀԾԿՀ նախագահ

views-count2482 դիտում article-date 14:37 31-12-2025
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի ուղերձը.

«Սրտանց շնորհավորում եմ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։

Նոր տարին հնարավորություն է ամփոփելու անցած ճանապարհը, վերահաստատելու մեր արժեքներն ու նոր հավատով նայելու ապագային։ Հանրային ծառայությունները պետության և քաղաքացիների միջև փոխադարձ վստահության կարևոր հիմքերից են և հենց այդ վստահության պահպանման ու ամրապնդմանն է ուղղված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեությունը։

Վստահ եմ, որ 2026 թվականին ևս համատեղ ջանքերի, կառուցողական համագործակցության և հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի շարունակաբար պաշտպանել հանրային շահը և ամրապնդել հանրային վստահությունը։

Թող գալիք տարին յուրաքանչյուրիդ համար լինի խաղաղության, կայունության և առաջընթացի տարի։ Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, սեր, ընտանեկան ջերմություն և բարեկեցություն»։

 

Նմանատիպ նյութեր