211652_close_icon

2025 թվականին Թուրքիայում տեղի է ունեցել 53,262 երկրաշարժ

views-count1261 դիտում article-date 14:03 31-12-2025
2025 թվականին Թուրքիայում տեղի է ունեցել 53,262 երկրաշարժ, հայտնում է NTV—ն՝ հավելելով, որ այս տարի Թուրքիայում գրանցվել է 2023 թվականից ի վեր ամենաբարձր ցնցումների թիվը։

Այս տարի տեղի է ունեցել 4.0-ից ավելի մագնիտուդով 437 երկրաշարժ։ Միջին հաշվով, Թուրքիայում ամեն օր գրանցվում է 4.0-ից ավելի մագնիտուդով մեկ երկրաշարժ, յուրաքանչյուր 15 օրը մեկ՝ 5.0-ից ավելի մագնիտուդով մեկ երկրաշարժ, իսկ 73 օրը մեկ՝ 6.0-ից ավելի մագնիտուդով մեկ երկրաշարժ։

Սա նշանակում է, որ Թուրքիայում գրանցվել է ժամում միջինում վեց երկրաշարժ և օրական 146 երկրաշարժ։

Այս տարի Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով մահացել է երեք մարդ, իսկ 594-ը՝ վիրավորվել։

Նմանատիպ նյութեր